Հայաստանի Հանրապետությունը կփոխհատուցի ՊՈԱԿ-ի տնօրենին պատճառված վնասը

6 Օգոստոս, 2019

Քրեական գործի շրջանակներում դատախազությունը դադարեցրել էր «AM» իրավաբանական ընկերության հաճախորդի լիազորությունները:

Դատական կարգով վերացվել էր նրա իրավունքների խախտումը, և նա վերականգնվել էր իր պաշտոնում: Այդ ընթացքում, սակայն, հաճախորդը աշխատավարձ չէր ստացել վարույթ իրականացնող մարմնի անհիմն որոշման պատճառով:

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը դիմեց դատարան՝ պահանջելով Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել իր վստահորդի՝ անհիմն որոշման հետևանքով կրած վնասները:

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց փաստաբան Լևոն Սահակյանի հայցը՝ պատճառված վնասը բաց թողնված օգուտի տեսքով վերականգնելու վերաբերյալ: Դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրեց հատուցել պաշտոնատար անձի ապօրինի որոշման հետևանքով մեր վստահորդին պատճառված վնասները, քանի որ վերջինս ունեցել է իրական մտադրություն և հնարավորություն, սակայն չի աշխատել և չի վարձատրվել պետական մարմնի պաշտոնատար անձի ոչ իրավաչափ գործողությունների պատճառով:

 Այսպիսով, «AM»-ի փաստաբանի ջանքերով մեր վստահորդը ոչ միայն վերադարձավ իր աշխատանքին, այլև պետությունը պարտավորվեց նրան հատուցել բաց թողնված օգուտի տեսքով հատուցման ենթակա վնասը:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ