«AM»-ի միջոցով այսուհետ կարող եք լուծել ձեր իրավաբանական խնդիրները նաև Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Լեհաստանում և Վրաստանում

6 Նոյեմբեր, 2019

«AM» իրավաբանական ընկերությունը, հավատարիմ մնալով իր վստահորդներին մատուցվող ծառայությունների շրջանակը և աշխարհագրությունն ընդլայնելու սկզբունքին, համագործակցության հուշագիր է կնքել Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Լեհաստանում և Վրաստանում գործող IBCCS TAX ընկերության հետ: 2019 թվականի դեկտեմբերից սկսած ընկերությունը գրասենյակ կունենա նաև Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում:

IBCCS TAX ընկերությունը մասնագիտացած է միջազգային հարկային իրավունքի ոլորտում և բարձր որակավորում ունեցող խորհրդատուների միջոցով իր վստահորդներին տրամադրում է իրավաբանական և հարկային խորհրդատվություն ու սպասարկում: Մասնավորապես, ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ միջազգային հարկային մեխանիզմների մշակում, հարկային խորհրդատվություն, տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող ընկերությունների գրանցում աշխարհի ավելի քան երեսուն երկրներում, ընկերությունների կառավարում, բանկային հաշիվների բացում, իմիգրացիոն ծառայություններ, ինչպես նաև հաշվապահական հաշվառում:

Ընկերությունը գրասենյակներ ունի Լոնդոն, Լիմասսոլ, Վարշավա և Թբիլիսի քաղաքներում, ինչի շնորհիվ իր վստահորդներին առաջարկում է ծառայությունների լայն աշխարհագրություն: Ընկերության գործունեությանը և մատուցվող ծառայություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով ընկերության պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հղմամբ՝ https://ibccs.tax/:

Այսպիով, «AM» իրավաբանական ընկերության կողմից օտարերկրյա ընկերությունների հետ պարբերաբար հաստատվող միջազգային համագործակցության շնորհիվ մեր վստահորդներն իրենց իրավաբանական խնդիրները լուծելու հնարավորություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ