Ուսանողները հետաքրքրված են «AM» իրավաբանական ընկերությունում աշխատանքի անցնելով

4 Նոյեմբեր, 2019

«AM» իրավաբանական ընկերությունը, բարձր գնահատելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ արդյունավետ համագործակցությունը, կրկին մասնակցել է վերջինիս կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին, որին ներկա են եղել հայկական և ֆրանսիական թվով շուրջ վաթսուն կազմակերպություններ տարբեր ոլորտներից:
Ընկերության բաժնետեր Դավիթ Հունանյանը և իրավախորհրդատու Աշոտ Շամշյանն ուսանողներին ներկայացրել են «AM»-ի գործունեության հիմնական ուղղությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը։ Երիտասարդ իրավաբաններից շատերն արդեն իսկ ծանոթ էին ընկերության գործունեությանը, ոմանք նույնիսկ մասնակցել էին ընկերության կողմից կազմակերպված միջոցառումներին: Նրանք մեծ հետաքրքրություն դրսևորեցին ընկերությունում պրակտիկա անցնելու, ինչպես նաև աշխատանքի անցնելու հնարավորությունների վերաբերյալ:
Մեր ընկերությունն ամեն տարի նման միջոցառումների միջոցով հնարավորություն է ընձեռում երիտասարդ իրավաբաններին դիմելու ու աշխատանքի անցնելու ընկերությունում։
«AM» իրավաբանական ընկերությունը, համաձայն իր որդեգրած քաղաքականության, շարունակելու է մրցունակ կադրերի հավաքագրումն ու երիտասարդ մասնագետների համար աշխատանքի հնարավորությունների ստեղծումը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ