Համաշխարհային բանկը շնորհակալություն է հայտնել «AM» իրավաբանական ընկերությանը

21 Նոյեմբեր, 2019

Համաշխարհային բանկը պաշտոնական շնորհակալագիր է հղել «AM» իրավաբանական ընկերությանը՝ նշելով, որ Հայաստանի գյուղատնտեսությունը խթանող պայմանների վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը վճռորոշ նշանակություն է ունեցել «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) 2019 զեկույցի պատրաստման և վերլուծության իրականացման համար: Բանկը հատուկ վկայականներ է հանձնել «AM»-ի բաժնետերեր Վանիկ Մարգարյանին և Նարինե Սարգսյանին՝ վերոնշյալ զեկույցում իրենց անգնահատելի ներդրման համար:   

Համաշխարհային բանկի կողմից ներկայացված հարցման նպատակն է ուսումնասիրել յուրաքանչյուր երկրի օրենսդրական բազան՝ ներառյալ վարկավորման և բանկերի, միկրոֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կոոպերատիվների նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգավորման հարցերը և այլն: 2018 թվականին նմանատիպ հարցումներ են իրականացվել տասնյակ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ձեռք բերված տվյալների հիման վրա կատարվել են համեմատական վերլուծություններ, իսկ հիմնական եզրահանգումները տեղ են գտել զեկույցում, որով ազգային մակարդակում քաղաքականության ձևավորման համար պատասխանատու անձանց է տրամադրվել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության և ագրոբիզնեսի զարգացման ուղղությամբ քաղաքականության և նորմատիվ իրավական ակտերի մշակման համար:  

2013 թվականից սկսած Համաշխարհային բանկն իրականացնում է «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) ծրագիրը, որի շրջանակներում հրապարակում է զեկույցներ՝ աշխարհի տարբեր երկրների գյուղատնտեսական ոլորտների և դրանք խթանող պայմանների վերաբերյալ: Գյուղատնտեսության ոլորտը էական դերակատարություն ունի Համաշխարհային բանկի երկու կարևորագույն նպատակների՝ ծայրահեղ աղքատության վերացման և համընդհանուր բարեկեցության խթանման իրականացման համատեքստում: 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ