ՏՏ սկսնակ ընկերությունների գործունեությունը Հայաստանում խթանելու նպատակով դեռևս 2015 թվականից գործում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը: Այն հնարավորություն է տալիս օրենքով սահմանված որոշակի պահանջների բավարարող ընկերություններին դիմել և ստանալ հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր: Վերոնշյալ հավաստագրերի հիման վրա ընկերությունները հավաստագրի գործողության ժամանակահատվածում ազատվում են շահութահարկից և վերջիններիս համար սահմանվում է եկամտային հարկի 10% դրույքաչափ:
«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Նարինե Սարգսյանի ղեկավարած թիմի աջակցությամբ 2019 թվականին «Նովանովեբ Սոլուշենս» գերմանական կապիտալով ընկերությանը Բարձր Տեխնոլոգիաների և Արդյունաբերության նախարարության կողմից շնորհվել է վերոնշյալ հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր:
AM-ի կողմից առաջարկվում է ՏՏ ընկերության գրանցման և հավաստագրի ստացման իրավաբանական ուղեկցման համալիր փաթեթ: Ծառայությունների փաթեթն իր մեջ ներառում է ՏՏ ոլորտի ընկերության գրանցման, դրա հավաստագրման գործընթացի և ընկերություններին առաջադրվող օրենսդրական պահանջների վերաբերյալ անվճար իրավաբանական խորհրդատվություն, ՏՏ ընկերության գրանցման ողջ գործընթացի կազմակերպում, հավաստագիր ստանալու նպատակով դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, մասնակցություն հավաստագրող հանձնաժողովի կողմից հրավիրված նիստին:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի գործողության ընթացքում «AM»-ի աջակցությամբ հավաստագրվել են տասնյակ ՏՏ ընկերություններ: