«Յուքոմ»-ի հետ վեճն ավարտվեց «AM»-ի հաճախորդ «Յուտաքսի»-ի հաղթանակով

12 Դեկտեմբեր, 2019

Դեռևս նախորդ տարի «Յուքոմ» ընկերության դիմումի հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) որոշում էր կայացրել արգելել «Յուտաքսի» ընկերությանն օգտագործել կանաչ ու սպիտակ գույներով Utaxi նշանը, սակայն «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի ջանքերով նշված որոշումը դատարանի կողմից անվավեր էր ճանաչվել: Փաստաբանը դատարանում հիմնավորել էր, որ Utaxi ապրանքային նշանը կանաչ և սպիտակ գույներով օգտագործելը չի կարող համարվել անբարեխիղճ մրցակցություն, քանի որ ընկերությունն օգտագործել է իր կողմից առանց գունային պահպանության գրանցված ապրանքային նշանը, որը կարող էր օգտագործվել ցանկացած գույնով:

ՏՄՊՊՀ-ն բողոքարկել էր որոշումը, սակայն երկրորդ ատյանում ևս վեճը լուծվեց հօգուտ «Յուտաքսի» ընկերության. վարչական դատարանի վճիռը մնաց ուժի մեջ և վերահաստատվեց «Յուտաքսի» ընկերության կողմից իր նշանը կանաչ ու սպիտակ գույների համակցությամբ օգտագործելու արգելքի անօրինականությունը նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Այսպիսով, «AM» ընկերության ջանքերով վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Յուտաքսի» ընկերությունը հնարավորություն կստանա վերականգելու իր նշանի սկզբնական գույները:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ