Պարտքերն արագացված ընթացակարգով վերադարձնելու նոր կարգով «AM» ընկերությունը սեղմ ժամկետներում հաղթեց դատարանում

10 Փետրվար, 2020

«AM» իրավաբանական ընկերության հաճախորդի մոտ առկա էին գումարի բռնագանձման մի քանի գործեր, որոնցով հարկավոր էր սեղմ ժամկետներում ու հնարավորինս առանց դատական քաշքշուկների իրականացնել դատական ներկայացուցչություն: Ընկերության փաստաբան Հայկ Բարսեղյանի կողմից որոշվեց հայցադիմումները ներկայացնել պարզեցված վարույթի շրջանակներում:

Դեռևս 2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրվեց պարզեցված վարույթի ինստիտուտը, որով արձանագրված առանձնահատկությունները թույլ տվեցին պարտքերի հավաքագրման պրոցեսում դատական ներկայացուցչությունն իրականացնել առավել արագ՝ խնայելով հաճախորդի ժամանակն ու ծախսերը:

Պարզեցված վարույթը ենթադրում է քաղաքացիական գործի քննության ընդհանուր կանոնների և պարզեցված վարույթի կարգին բնորոշ հատուկ կանոնների համադրմամբ գործի քննության դյուրացված՝ առանց դատական նիստերի հրավիրման ընթացակարգ: Նպատակը առանձին գործերի քննությունն ավելորդ դատավարական փուլերով չծանրաբեռնելու միջոցով դատարանի ռեսուրսների խնայողությունն է:  

Ըստ այդմ, այսուհետ պարզեցված վարույթի կարգով քննվելու են 2 միլիոնը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով գործերը: Բացի այդ, առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, պայմանով, որ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկի գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:

Արդյունքում` որոշ ժամանակ անց դատարանը բավարարեց մեր փաստաբանի հայցերը, իսկ հաճախորդը ստացավ այդ գործերով դատական ակտերը:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ