«AM» իրավաբանական ընկերությունը հյուրընկալեց անգլիացի հեղինակավոր փաստաբանի

18 Փետրվար, 2020

«AM» իրավաբանական ընկերությունը, ի դեմս բաժնետեր Վանիկ Մարգարյանի, ով նաև Լոնդոնի Վեճերի այլընտրանքային լուծման կենտրոնի (CEDR) կողմից հավաստագրված հաշտարար է, սույն թվականի փետրվարի 14-ին հյուրընկալեց նույն կենտրոնի կողմից հավաստագրված հաշտարար, արբիտր, անգլիացի հեղինակավոր փաստաբան (Barrister) Մայքլ Փաթչեթ-Ջոյսին: 

Մեր օտարերկրա գործընկերը ներկայացրեց Մեծ Բրիտանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Քաթարում գործող արիբտրաժային հաստատությունների հետ իր համագործակցության, ինչպես նաև միջազգային մասնավոր վեճերում իր փաստաբանական գործունեության հարուստ փորձը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հատուկ կարևորություն տվեցին հաշտարարության խթանմանը և պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանում հաշտարարության զարգացման ուղղությամբ հնարավոր համատեղ քայլերի շուրջ: Բացի այդ, համաձայնություն ձեռք բերվեց ապագայում համագործակցել հայկական ընկերությունների շահերը միջազգային ատյաններում ներկայացնելու հնարավոր գործերով:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ