«AM» իրավաբանական ընկերությունը, ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակները, հուշագիր է կնքել Լեհաստանում գոծող Consult Invest ընկերության հետ:
Consult Invest ընկերությունն ավելի քան հինգ տարի իրավախորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի և ներդրումների ոլորտում: Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ընկերությունների գրանցման և լուծարման, պատրաստի ընկերությունների (shelf companies) գնման, անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալության իրավաբանական ուղեկցման, լիցենզիաների և թույլտվությունների ստացման, բանկային հաշիվների բացման գործընթացի կազմակերպման, Լեհաստանում կացության թույլտվության ստացման և այլ ծառայություններ: Փորձառու և գիտակ մասնագիտական թիմի շնորհիվ ընկերությունն իր հաճախորդներին տրամադրում է արագ և որակյալ իրավաբանական ծառայություններ:
Այսպիսով, «AM» իրավաբանական ընկերության կողմից օտարերկրյա իրավաբանական ընկերությունների հետ պարբերաբար հաստատվող միջազգային փոխգործակցության շնորհիվ մեր հաճախորդներն իրենց իրավաբանական խնդիրները լուծելու հնարավորություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: