Փոխգնդապետի ծեծի գործով «AM»-ի փաստաբանը մանրամասներ հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսին

10 Մարտ, 2020

Այսօր «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանը և փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով նրա վստահորդ, օրերս գրավի դիմաց ազատ արձակված Զավեն Գրիգորյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Փաստաբանը մանրամասնեց գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև անդրադարձ կատարեց Զավեն Գրիգորյանի մասնակցությանը հայտնի միջադեպին: Նա ներկայացրեց այն ապացույցների մի մասը, որով վարույթ իրականացնող մարմինը կարող է եզրահանգել, որ Զավեն Գրիգորյանն ընդհանրապես առնչություն չի ունեցել քրեական գործի հետ. նա դեպքի վայրում է հայտնվել հայտնի միջադեպից հետո և որևէ մասնակցություն չի ունեցել դրան:

Լևոն Սահակյանն անդրադարձավ նաև վկաների ցուցմունքների հակասական լինելուն և նշեց, որ նրանք իրարամերժ ցուցմունքներ են տվել: Այնուհետև նա պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին՝ պարզաբանելով լրատվամիջոցներում տարածվող հակասական տեղեկությունները:

Ասուլիսին Զավեն Գրիգորյանը ևս հանդես եկավ ելույթով` ոչ իրավաչափ համարելով իր նկատմամբ կատարվող գործողությունները:

Պահպանելով նախաքննության գաղտնիությունը՝ պաշտպանը չներկայացրեց գործով հայտնի դարձած այլ էական հանգամանքներ՝ նշելով, որ նախաքննության ավարտից հետո դրանք ևս կհրապարակի:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ