Առողջապահության նախարարը հաղթեց. դատարանը մերժեց Արսեն Թորոսյանի դեմ հայցը

17 Մարտ, 2020

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔԿՀ նախագահ Գևորգ Գրիգորյանը 2019թ. օգոստոսին հայց էր ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից և վիրավորանքից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջների մասին:

Գևորգ Գրիգորյանը զրպարտություն և վիրավորանք է որակել Արսեն Թորոսյանի կողմից 07.05.2019թ․ ֆեյսբուքյան անձնական էջից արված ուղիղ եթերի ժամանակ հնչեցված հայտարարությունները: Նշված ուղիղ եթերի ընթացքում Արսեն Թորոսյանը խոսում է հանրապետական առողջապահական ծրագրի կարևորության և մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների մասին ու քննադատում է այն խմբերին, որոնք դեմ են ազգային կարևորություն ունեցող առողջապահական ծրագրին, որը փրկելու է հարյուրավոր քաղաքացիների կյանքեր։

Արսեն Թորոսյանի շահերը դատարանում ներկայացրել է «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը: Դատարանը, հաշվի առնելով փաստաբանի ներկայացրած առարկությունները և միջնորդությունները, մերժել է Գևորգ Գրիգորյանի պահանջը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ