Լատվիացի ֆուտբոլիստը հայկական լրատվամիջոցի դեմ իրավական բողոքով դիմել էր «AM»-ին. վեճն ավարտվեց հաշտությամբ

19 Մայիս, 2020

Դեռևս 2019թ.-ին Armsport.am լրատվական կայքը հրապարակել էր հոդվածներ, որոնք պարունակում էին իրականությանը չհամապատասխանող տեղեկություն՝ լատվիացի ֆուտբոլիստ Կիրիլ Գրիգորովի վերաբերյալ:

Մարզիկը դիմել էր «AM» իրավաբանական ընկերության գրասենյակ՝ հայցելով իրավական աջակցություն: Ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանն ու փաստաբան Լարիսա Հայրապետյանը, ուսումնասիրելով լրատվական հոդվածների բովանդակությունը, հանգել էին հետևության, որ լրատվական կայքի հրապարակած նյութն իր մեջ պարունակում է զրպարտության հատկանիշներ՝ ոտնձգելով մարզիկի պատվի, արժանապատվության և գործարար համբավի դեմ:

Այդ նպատակով փաստաբանների կողմից պատրաստվել և դատարան էր մուտքագրվել հայց՝ ընդդեմ լրատվամիջոցի:

Տարված աշխատանքի արդյունքում լրատվականն առաջարկեց հաշտություն, և փոխզիջման շնորհիվ փաստաբաններին հաջողվեց վեճն արագ ավարտել: Լրատվամիջոցն իր կայքից հեռացրեց զրպարտող հոդվածները և մասամբ հատուցեց մեր հաճախորդի դատական ծախսը:    

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ