Երևան Բիզնես Վազք 2013

11 Հունիս, 2013

Հունիսի 9-ին «AM» իրավաբանական ընկերության աշխատակիցներ Ռոզա Ստեփանյանը, Վահագն Դալլաքյանը և Վարդան Հարությունյանը մասնակցեցին «Երևան. բիզնես վազք 2013» մրցավազքին: Մրցավազքի կազմակերպիչներն էին` Ավստրիական ավիաուղիները, Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի եռամարտի ֆեդերացիան: Ծրագրի նպատակն էր խթանել առողջ ապրելակերպը՝ միաժամանակ բարձրացնելով կորպորատիվ ընկերությունների իրազեկվածությունը քաղաքային տնտեսության մեջ առկա խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև վերջիններին մասնակից դարձնել այդ խնդիրների լուծմանը։ «Բիզնես-վազք 2013»-ի գումարով վերականգնվելու են Երևանի կանաչ գոտիները:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ