Dasaran.am-ի համար անհավասար պայմաններ են ստեղծվել. «AM»-ի փաստաբանի աշխատանքի շնորհիվ ՏՄՊՊՀ-ում վարույթ է հարուցվել

24 Հունիս, 2020

«AM» իրավաբանական ընկերությունը ներկայացնելու է DASARAN կրթական հարթակի շահերը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դեմ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում:

Մասնավորապես, DASARAN կրթական հարթակը ներկայացնող «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն դիմել է ՏՄՊՊՀ՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթական դպրոցների էլեկտրոնային մատյանների ոլորտում մրցակցությունը սահմանափակելու, կանխելու և փաստացի արգելելու հարցով, ինչի հետևանքով պետական emis.am կայքի էլեկտրոնային մատյանը մենաշնորհ է ստացել:

Արդյունքում ստեղծվել են անհավասար պայմաններ և փորձ է կատարվում դուրս մղել DASARAN կրթական հարթակը դպրոցներից, ինչը կանխելու նպատակով «AM»-ի բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի աշխատանքի շնորհիվ վարույթ է հարուցվել ՏՄՊՊՀ-ում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ