6 տարվա ազատազրկման փոխարեն պաշտպանյալը վերադարձավ ընտանիք. «AM»-ի հերթական հաղթանակը

6 Հուլիս, 2020

«AM» իրավաբանական ընկերության հաճախորդին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասով (Թմրանյութերի խոշոր չափերով իրացում) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով ռազմամթերք պահել): Մեղադրյալին սպառնում էր մինչև 10 տարի ազատազրկում:
Դատախազը պահանջել էր 6 տարի ազատազրկում:
Շնորհիվ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի կողմից որդեգրած ճիշտ պաշտպանական ռազմավարության և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանի մարդասիրական ու օբյեկտիվ դատական ակտի՝ արդեն շուրջ 3 տարի կալանավորված մեղադրյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվեց և վերջինս բաց թողնվեց անմիջապես դատական նիստերի դահլիճից ու վերադարձավ ընտանիք:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ