«AM»-ի պաշտպանյալ, ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի վերաբերյալ քրեական գործը կարճվեց արդարացնող հիմքով

24 Հուլիս, 2020

«AM» իրավաբանական ընկերության հերթական հաղթանակն արձանագրվեց ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործի կարճմամբ: Շուրջ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում) հարուցվել էր քրեական գործ: Պարոն Աթոյանը փաստացի կասկածվում էր 350-400 մլն ՀՀ դրամ գումարի վատնման մեջ:
Շնորհիվ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի պրոֆեսիոնալ մարտավարության, վերջապես, ՀՀ քննչական կոմիտեն համոզվեց, որ նախկին ռեկտորի գործողությունները ոչ միայն եղել են օրենքի սահմաններում և չեն կրել շահադիտական բնույթ, այլ նաև բխել են համալսարանի շահերից ու զերծ են պահել համալսարանին ֆինանսական իրական կորուստներից:
Հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ