«AM» իրավաբանական ընկերությունը կնքել է համագործակցության հուշագիր ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գործող առաջատար «GALSTYAN law group» իրավաբանական ընկերության հետ, սույն համագործակցությունը թույլ կտա լավագույնս պաշտպանել ընկերության հաճախորդների շահերը այսուհետ նաև ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ «AM» իրավաբանական ընկերությունը արդեն իսկ ունի համագործակցության հուշագրեր կնքած Եվրոպայում, Իրանում, Ռուսաստանում և Վրաստանում գործող մի շարք առաջատար իրավաբանական ընկերությունների հետ: Համագործակցությունը արտերկրյա առաջատար ընկերությունների հետ հնարավորություն կընձեռի ընկերության հաճախորդներին ստանալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն և նրանց շահերը կպաշտպանվեն ոլորտի առաջատարների կողմից: