23 Նոյեմբեր, 2020
2020թ. հոկտեմբերին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել էր քննիչի միջնորդությունը «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի պաշտպանյալի կալանքի ժամկետը հերթական անգամ երկարաձգելու մասին, և վերջինս ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Նա անհիմն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով (առողջությանը ծանր և միջին վնաս պատճառելը):
Մեղադրյալն ազատ արձակվելուց հետո մի քանի օր անցկացնելով ընտանիքի անդամների հետ՝ հոկտեմբերի 16-ին կամավորական հիմունքներով իրեն սեփականության իրավունքով պատկանող բեռնատար ավտոմեքենայով մեկնում է հայրենիքի պաշտպանության՝ ընդգրկվելով ՀՀ ԶՈՒ կազմում:
Պատերազմի ընթացքում մասնակցելով տարբեր մարտական գործողությունների՝ ավտոմեքենայով անմիջականորեն փրկում է 4-5 հայորդու կյանք, այդ թվում՝բարձրաստիճան սպաների:
Մարտական խնդիր կատարելիս մեղադրյալը միայնակ հայտնվում է թշնամու եռակողմ կրակի տակ և հրաշքով փրկվում է ՀՀ ԶՈՒ հատուկ ջոկատայինների օգնությամբ: Նա այժմ էլ շարունակում է իրականացնել իր ծառայությունը մինչ ռազմական դրության ավարտը:
Օրերս մեղադրյալը հրամանատարության կողմից ստացել է թույլտվություն և մի քանի օրով վերադարձել է ընտանիք ու տեղեկացել, որ Շիրակի մարզի դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի կողմից կայացրած որոշումը և պահանջում է կալանավորել իրեն: Դատախազը ներկայացված միջնորդությամբ պնդում էր, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի նվազագույն ջանքերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ի դեմս դատավոր Սևակ Համբարձումյանի, մերժեց դատախազության առավել քան անհիմն բողոքը, և մեղադրյալը շարունակում է ծառայել հանուն հայրենիքի: