Դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով դատաքննությունն ավարտվել է. «AM»-ը հերթական հաջողությունն է գրանցել

4 Դեկտեմբեր, 2020
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց սիրված դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության գործով դատաքննությունը:
Դատարանում Հովհաննես Ազոյանի շահերը պաշտպանում էր «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում Երևան քաղաքի Հրազդանի կիրճի 4/2 հասցեում գործող «Դար 21» հեռուստաընկերության տարածքում դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ գործադրվել էր բռնություն:
Դատական նիստի ընթացքում դատարանը, կիրառելով արագացված կարգով դատաքննություն, հաստատեց ամբաստանյալի մեղքը և նրան դատապարտեց 250 հազար ՀՀ դրամ տուգանք վճարելուն:
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ