Ժառանգության վերաբերյալ բարդ վեճն ավարտվեց «AM»-ի հաղթանակով

20 Հունվար, 2021
2021 թվականը «AM» իրավաբանական ընկերությունն աշխատանքը սկսել է հերթական հաղթանակով: Համաձայն չլինելով իր ծնողների ժառանգությամբ իրեն հասանելիք չափաբաժնին՝ 2019թ.-ին քաղաքացու դեմ դատական պահանջ էր ներկայացրել իր ընտանիքի անդամը: Քաղաքացին դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ իր իրավունքների պաշտպանության համար: «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լարիսա Հայրապետյանի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում հաջողվել էր դատարանին հիմնավորել, որ պահանջը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետից ուշ և ենթակա է մերժման: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, լսելով բոլոր կողմերին, գնահատելով գործում եղած ապացույցները, բավարարել է Լարիսա Հայրապետյանի միջնորդությունը և մերժել է ներկայացված պահանջը: Արդյունքում «AM» իրավաբանական ընկերության փաստաբանը գրանցել է հաղթանակ:
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ