7-15 տարվա ազատազրկման փոխարեն՝ «AM»-ի փաստաբանի ջանքերով մեղադրյալը կմնա ազատության մեջ

18 Փետրվար, 2021
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Ալբերտ Սիմոնյանը կարևոր հաղթանակ է գրանցել:
Ընկերության հաճախորդին առաջադրվել էր մեղադրանք՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և վերջինիս սպառնում է ազատազրկում 7-15 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանը մերժեց՝ հիմքերի բացակայության պատճառով:
Դատական նիստի ժամանակ փաստաբան Ալբերտ Սիմոնյանը փաստարկված առարկություններով հիմնավորել է մեղադրյալի կալանավորման հիմքերի բացակայությունը, և դատարանը դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ արձանագրել է, որ քննիչը որևէ կերպ չի հիմնավորել այդ խափանման միջոցն ընտրելու անհրաժեշտությունը, միջնորդությունը հիմնավորվել է բացառապես առաջադրված մեղադրանքի ծանրությամբ:
Ալբերտ Սիմոնյանն ընդգծել է, որ առաջադրված մեղադրանքում իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն իրենք հնարավորինս համագործակցում են վարույթն իրականացնող մարմնի հետ՝ իրողությունը բացահայտելու և արդարությունը վերականգնելու համար:
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ