«AM»-ի փաստաբանների շնորհիվ աշխատակիցների հայցն ընդդեմ «Արարատցեմենտ»-ի չի մերժվել. գործի քննությունը շարունակվում է

31 Մարտ, 2021
Դեռևս նախորդ տարի «Արարատցեմենտ» ընկերության մի շարք աշխատակիցներ դիմել էին «AM» իրավաբանական ընկերություն՝ իրենց աշխատանքային իրավունքների պաշտանության նպատակով: Աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը ստանձնել էին փաստաբաններ Վանիկ Մարգարյանն ու Հայկ Բարսեղյանը՝ դատարան ներկայացնելով որոշակի ժամկետով կնքված պայմանագրերն անորոշ ժամկետով կնքված համարելու հիմքով աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամաններն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը բռնագանձելու և աշխատանքում վերականգնելու պահանջներով հայցադիմում:
«Արարատցեմենտ» ՓԲԸ ներկայացուցիչն ի պատասխան հայցադիմումի միջնորդություն էր ներկայարել դատարան՝ հայցային վաղեմություն կիրառելու և այդ հիմքով հայցը մերժելու վերաբերյալ: «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները, ցուցաբերելով բարձր պրոֆեսինոլալիզմ, մի շարք առարկություններ էին ներկայացրել դատարանին՝ վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները և հիմնավորելով, որ հայցային վաղեմության ժամկետը աշխատանքային պայմանագիրը անորոշ ժամկետով համարելու համար պետք է հաշվարկվի աշխատանքային պայմանագրերի լուծման պահից, այլ ոչ թե պայմանագրերի կնքման օրվանից։
Արդյունքում, ուսումնասիրելով կողմերի ներկայացված փաստարկները՝ դատարանը որոշեց պատասխանող «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի միջնորդությունը` հայցային վաղեմություն կիրառելու մասին` մերժել և գործի քննությունը վերսկսել: Ընդ որում, դատարանն իր որոշման մեջ արձանագրեց, որ աշխատանքային պայմանագրերի ընդհատումներ չեն եղել, ուստի օրենքի ուժով աշխատանքային պայմանագրերը համարվում են կնքված անորոշ ժամկետով, և դրանց նկատմամբ պետք է կիրառվեն անորոշ ժամկետով պայմանագրի նկատմամբ կիրառելի նորմերը, ինչը պարարտ հող է նախապատրաստում «AM»-ի փաստաբանների հայցի բավարարման համար։ Գործի քննությունը շարունակվում է։
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ