Քննիչն արհեստական փորձում էր երկարաձգել պաշտպանյալի կալանքը. «AM»-ի փաստաբանի ջանքերով քաղաքացին ազատ կարձակվի

21 Ապրիլ, 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժեց քննիչի ներկայացրած միջնորդությունը և չերկարաձգեց «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանի պաշտպանյալի կալանքը:
Նշենք, որ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան կալանքը երկու ամսով երկարաձգելու համար:
Դատարանը որոշման հիմքում ի թիվս այլ պատճառաբանությունների, հաշվի էր առել նաև «AM»-ի փաստաբան Դավիթ Հունանյանի փաստարկներն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը չի ցուցաբերել անհրաժեշտ ջանասիրություն՝ գործի քննության ընթացքն ապահովելու համար, ավելին՝ ստեղծել է արհեստական հիմք՝ Դ. Հունանյանի պաշտպանյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելն արդարացնելու համար, ինչն արձանագրվել է դատարանի կողմից:
Այսպիսով, «AM»-ի հաճախորդը կազատվի կալանքից:
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ