Տնտեսվարողը չի տուգանվի 6.6 միլիարդ դրամով. «AM»-ի ջանքերով ՊԵԿ-ի վարույթը կարճվել է

1 Հունիս, 2021

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի ջանքերի շնորհիվ կարճվել է 6.6 միլիարդ դրամ տուգանք կիրառելու վարույթը:
ՊԵԿ օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության կողմից կազմված արձանագրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ արձանագրվել էր առանց լիցենզիա գործունեություն իրականացնելու դեպք, որի համար սահմանված լիցենզիայի տուրքի և տուգանքի հանրագումարը կազմում էր 6.6 միլիարդ դրամ:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանը վերոնշյալ արձանագրության դեմ ներկայացրել էր առարկություններ և միջնորդություններ, ինչի արդյունքում պարզաբանումներ էին ստացվել նաև իրավասու պետական մարմինների կողմից առ այն, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից օրենքի խախտում չի եղել, և հիմնավորվեցին ներկայացված առարկությունները:
«AM»-ի փաստաբան Վանիկ Մարգարյանի, ինչպես նաև ՊԵԿ և Ֆինանսների նախարարության իրավասու աշխատակիցների արհեստավարժ և օբյեկտիվ աշխատանքի արդյունքում որոշում կայացվեց կարճել վարչական վարույթը՝ իրավախախտման փաստի բացակայության հիմքով, ինչի հետևանքով կանխվեց տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ 6.6 միլիարդ դրամի վճարման անհիմն պարտավորության սահմանումը՝ խուսափելով նաև հետագա բողոքարկման ընթացակարգերից:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ