Ընդլայնելով իր գործունեությունը՝ «AM»-ը համագործակցության հուշագիր է կնքել Ուկրաինայում գործող հեղինակավոր Robinson Patman իրավաբանական ընկերության հետ:
Robinson Patman ընկերության հետ համագործակցությունը ներառում է միջազգային առևտրի, ներդրումային ծրագրերի, հակամրցակցային օրենսդրության, ինչպես նաև ապրանքային նշանների գրանցման և մտավոր սեփականության պաշտպանության ոլորտները, ինչի շնորհիվ «AM»-ի հաճախորդները կարող են այս ծառայություններից օգտվել այսուհետ նաև Ուկրաինայում:
«AM» իրավաբանական ընկերությունը շարունակաբար ընդարձակում է միջազգային համագործակցության շրջանակները՝ հնարավորություն ընձեռելով իր վստահորդներին լուծելու իրենց իրավական խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: