Հարսի և թոռան սպանությունը նախապատրաստելու մեջ անհիմն մեղադրվող գինիների գործարանի ղեկավարն «AM»-ի ջանքերով ազատ արձակվեց

27 Օգոստոս, 2021

«AM»-ի փաստաբան Լևոն Սահակյանի կողմից ներկայացրած նոր փաստերի հիման վրա Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Թաթուլ Պողոսյանի, մերժեց քննիչի ներկայացրած միջնորդությունը:

2021թ-ի ապրիլին Բաղդասարյանի ընտանիքում ողբերգություն էր տեղի ունեցել, սպանվել էր նրա թոռը: Բաղդասարյանը, կասկածելով, որ դստեր որդուն սպանել էր իր իսկ սեփական որդին, վերցրել էր հրացանն ու գնացել էր նրա բնակավայր՝ դեպքի ամբողջական պատճառները հասկանալու և որդու աչքի առջև ինքնասպան լինելու նպատակով: 74-ամյա գործարարին չէր հաջողվել տեսնել որդուն: Հետագայում պարզվել էր, որ որդին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն և տվել ինքնախոստովանական ցուցմունք:  

Գործարարին ակնհայտ անհիմն մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ իբրև նա որդու բնակավայրում գտնվելով պատրաստվում էր սպանել հարսին և թոռանը՝ իրականացելով վենդետա: Գործարարի մոտ եղած հրացանում եղել էր ընդամենը 1 փամփուշտ, և հարսին ու թոռանը սպանելը, այն էլ մեկ փամփուշտով, անհնար էր:

Վարույթն իրականացնող մարմինը շահարկել էր այն հանգամանքը, իբրև թե ազատության մեջ մնալով՝ 74-ամյա տղամարդը կարող է ոտնձգություն իրականացնել կալանավայրում գտնվող որդու նկատմամբ, ինչի պատճառով էլ կալանավորել էր:

Փաստաբան Լևոն Սահակյանը շարունակելու է օրենքով չարգելված ցանկացած եղանակով պայքարել 74-ամյա գործարարի իրավունքների համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ