Այրվածքաբանության նախկին աշխատակցի հայցն ընդդեմ Թորոսյանի մերժվել է. «AM»-ը հերթական հաղթանակն է գրանցել

11 Հոկտեմբեր, 2021

ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դատարանում հաղթել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիայի նախկին վարիչ Դավիթ Գրիգորյանին:

Դավիթ Գրիգորյանը հայց էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նախկին նախարար Արսեն Թորոսյանի դեմ՝ մեղադրելով վերջինիս զրպարտության և վիրավորանքի մեջ:

Նախկին նախարար Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակել էր գրառում՝ նշելով, որ պարոն Գրիգորյանը բուժհիմնարկի նախկին տնօրենի (Նորայր Դավիդյան) հետ կնքված պայմանագրի հիման վրա վարձակալել էր տարածք «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ անմիջապես լաբորատորիայի տարածքում, շուկայականից գրեթե 3 անգամ մատչելի գնով՝ բացելով սեփական մասնավոր լաբորատորիան, և զբաղվել էր ձեռնարկատիրությամբ, բացի դրանից հայտնաբերվել էր, որ այդ լաբորատորիայում բացի մարդկանց արյուն հետազոտելուց հետազոտվել է նաև շան արյուն:

Չնայած Դավիթ Գրիգորյանը մեղադրել էր Արսեն Թորոսյանին զրպարտության, ինչպես նաև վիրավորանքի մեջ,  Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանի ջանքերով դատարանը հաստատել է, որ նախկին նախարարի հրապարակած տվյալները համապատասխանում են իրականությանը, իսկ վիրավորանքը բացակայում է:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ