«AM»-ի փաստաբանների ջանքերով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցների իրավունքները վերականգնվեցին

14 Հոկտեմբեր, 2021

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի վեց աշխատակիցները դիմել էին «AM» իրավաբանական ընկերություն՝ խնդրելով վերականգնել իրենց խախտված իրավունքները:

Նախորդ տարի մեր ընկերության փաստաբաններ Վանիկ Մարգարյանն ու Հայկ Բարսեղյանը հայցադիմում էին ներկայացրել դատարան՝ վիճարկելով որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի լուծումը:

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 23.09.2021 թվականի վճռով ամբողջությամբ բավարարել է հայցը և  անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանները: Դատարանի վճռի համաձայն՝ «Արարատցեմենտ»-ից կբռնագանձվի  հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ և աշխատանքում չվերականգնելու համար փոխհատուցում:

Դատարանը արձանագրել է, որ աշխատակիցների հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքումը ոչ իրավաչափ է՝ հաշվի առնելով աշխատանքի բնույթը և պայմանագրերի ժամկետի բազմաթիվ երկարաձգումները, ինչի արդյունքում ապօրինի են համարվել նաև պայմանագրի ժամկետի ավարտի հիմքով աշխատանքից ազատման հրամանները:

Արդյունքում «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցների խախտված իրավունքները վերականգնվել են, և վերջիններս պետք է ստանան դատական ողջ գործընթացի ընթացքի համար միջին աշխատավարձի գումար և աշխատավարձի 12-ապատիկի չափով փոխհատուցում, ինչպես նաև փաստաբանական ծախսերի փոխհատուցում: 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ