«AM» իրավաբանական ընկերությունն իր հաճախորդների համար ավելի հասանելի դառնալու նպատակով ընդլայնում է մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը: Այս անգամ մեր ընկերությունը համագործակցության հուշագիր է կնքել Սլովակիայում գործող «FALATH & PARTNERS» ընկերության հետ: Սա նշանակում է, որ մեր մատուցած ծառայություններն արդեն հասանելի են Սլովակիայում:
Մեր գործընկեր «FALATH & PARTNERS» ընկերությունը տեղակայված է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում և համարվում է առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը: Այն հիմնականում մասնագիտացած է առևտրային իրավունքի ոլորտում, ծառայություններ է մատուցում ինչպես «Fortune 500» ռեյտինգային ցուցակում ընդգրկված խոշորագույն ընկերություների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների ու նորաստեղծ ընկերությունների: Միաժամանակ, «FALATH & PARTNERS» ընկերությունը ծառայություններ է մատուցում հարկային, ընտանեկան, քրեական, աշխատանքային և իրավունքի այլ ճյուղերում:
«FALATH & PARTNERS» ընկերությունը ARROWS INTERNATIONAL անկախ խորհրդատվական ընկերությունների գլոբալ ցանցի անդամ է, որոնք իրավաբանական, հարկային և հաշվապահական ծառայություններ են մատուցում աշխարհի ավելի քան 60 երկրներում:
«FALATH & PARTNERS»-ի գործունեությանն ու մատուցած ծառայություններին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքէջում՝ https://falathpartners.sk/en_US/home :
«AM» իրավաբանական ընկերությունը, շարունակաբար ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակները, հնարավորություն է տալիս իր վստահորդներին լուծել իրենց իրավական խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Մեր ծառայությունները հասանելի են աշխարհի 15 երկրներում, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.am.am/eng/the-firm/partner-law-firms/: