«AM»-ը հերթական հաջողությունն է գրանցել սպառողների շահերի պաշտպանության ոլորտում

19 Նոյեմբեր, 2021

«AM» իրավաբանական ընկերության իրավաբանները, ներկայացնելով իրենց վստահորդի շահերը,  ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացրել էին դիմում «Էլմարկետ» ՍՊԸ-ի կողմից հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով վարույթ հարուցելու վերաբերյալ, մասնավորապես այն հիմքով, որ նշված ընկերությունը Facebook («Ֆեյսբուք») և Instagram («Ինստագրամ») սոցիալական ցանցերի իր՝ «Էլդորադո Հայաստան» («Эльдорадо Армения») էջով կատարել էին ներկրվող ապրանքի՝ սուրճի գովազդ՝ գովազդում ընդգծելով, թե  «Էլդորադոն հանդիսանում է Nespresso ապրանքանիշի պաշտոնական գործընկերը Հայաստանում, մինչդեռ վերոնշյալ ընկերությունը հանդիսանում է ընդամենը ներկրող, ոչ թե պաշտոնական գործընկեր»։  

Հիմք ընդունելով «AM» իրավաբանական ընկերության իրավաբանների՝ Վանիկ Մարգարյանի, Արտյոմ Սուջյանի և Արինա Մանուկյանի  կողմից ներկայացված դիմումը իրավախախտման առկայության վերաբերյալ,  ներկայացված հիմնավորումները և ապացույցները, ինչպես նաև «Էլմարկետ» ՍՊԸ կողմից իրեն վերագրված իրավախախտումը ընդունելու, իրավախախտման հետևանքները վերացնելու, eldorado.am կայքում համապատասխան տեղեկությունը հերքող հայտարարություն տարածելու հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել նշված ընկերությանը նախազգուշացում տալու մասին։

Այսպիսով, «AM»-ը հերթական հաջողությունն է գրանցել սպառողների շահերի պաշտպանության ոլորտում՝ նպաստելով ապրանքային շուկայում անբարեխիղճ մրցակցության դեպքերի արգելմանը:

Նմանատիպ որոշումների կայացումը և խախտումների արձանագրման նկատմամբ հետևողական մոտեցման ցուցաբերումը առանձնահատուկ նշանակություն կարող են ունենալ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

http://www.competition.am/uploads/resources/312.pdf

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ