«AM»-ի ջանքերով անվավեր ճանաչվեց կազմակերպության նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ վարչական ակտը

2 Դեկտեմբեր, 2021

«AM» իրավաբանական ընկերության վստահորդ կազմակերպության նկատմամբ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը կայացրել էր վարչական ակտ: Ակտի համաձայն վերջինիս առաջադրվել էր խոշոր չափի տուգանք՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների ենթադրյալ խախտման հիմքով, ինչպես նաև գործունեության կասեցում 10 օր ժամկետով:

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լարիսա Հայրապետյանը կազմակերպության անունից հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել վարչական ակտերը:

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, հիմնավոր համարելով «AM» իրավաբանական ընկերության փաստաբանի փաստարկներն առ այն, որ հարկային տեսուչները իրականացնելով հսկիչ գնում դուրս են եկել հանձնարարագրով սահմանված իրավասությունների շրջանակներից, բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով տուգանք նշանակելու վերաբերյալ վարչական ակտը և գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշումը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ