Դատարանը բավարարեց հասարակական կազմակերպության պահանջը՝ «AM»-ի փաստաբանների շնորհիվ

24 Դեկտեմբեր, 2021

Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ գործունեություն ծավալած և տարաբնույթ ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն` հայցելով իրավական աջակցություն: Հասարակական կազմակերպությունը տեղեկացրել էր, որ դեռևս 2016 թվականին գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման փաթեթի շրջանակներում աջակցություն էր տրամադրվել մի շարք ոչ  առևտրային կոոպերատիվների՝ պայմանագրով սահմանված ժամկետներում ստացված գումարը վերադարձնելու պայմանով: Սակայն տևական ժամանակ վերոհիշյալ կազմակերպությունները գումարը չէին վերադարձրել,  և հասարակական կազմակերպությունը ստիպված էր եղել դիմել «AM»-ին իրավական գործընթաց նախաձեռնելու համար:

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանի և պարտքերի հետգանձման ծառայության ղեկավար, փաստաբան Հայկ Բարսեղյանի համատեղ աշխատանքի արդյունքում կազմվեցին համապատասխան հայցադիմումներ և ուղարկվեցին դատարան: Չնայած դատական քննության ընթացքում հակառակ կողմի մարտավարական հնարքներին` դատարանը բավարարեց փաստաբանների ներկայացրած հայցադիմումը: Մյուս կողմի նախաձեռնությամբ այն բողոքարկվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերադաս դատարանում «AM»-ի փաստաբանները ներկայացրին իրենց առարկությունները վերաքննիչ բողոքի վերաբերյալ, որոնք դատարանի կողմից ամբողջությամբ ընդունվեցին, և վերաքննիչ բողոքը մերժվեց:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ