«AM»-ի միջոցով որակյալ ծառայություններ կարող եք ստանալ նաև Վրաստանում

18 Փետրվար, 2022

«AM» իրավաբանական ընկերությունը, շարունակելով ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը, համագործակցության հուշագիր է կնքել Վրաստանում գործող «Grand Solver» ընկերության հետ:

«Grand Solver» ընկերությունը Վրաստանում գործող առաջատար ընկերություններից է, որը մատուցում է միջազգային ստանդարտներին համապատասխան իրավաբանական, ֆինանսական, հաշվապահական, աուդիտի, ներդրումային, բրոքերային, մարքեթինգի, անձնակազմի հավաքագրման ծառայություններ:

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների նկարագրին կարելի է ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքէջում՝ https://grandsolver.ge/:

Այսպիսով, «AM» իրավաբանական ընկերությունը շարունակաբար ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները՝ հնարավորություն ընձեռելով իր վստահորդներին լուծելու իրենց իրավական խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ