ՀՀ Սնանկության դատարանի վճռով «AM» իրավաբանական ընկերության վստահորդ գործարարը ճանաչվել էր սնանկ:
Ընկերության փաստաբաններ Դավիթ Հունանյանը և Լարիսա Հայրապետյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հիմնավորելով, որ գործարարին սնանկ ճանաչելու հիմքերը բացակայում են, և սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռը ենթակա է բեկանման:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել ՀՀ Սնանկության դատարանի վճիռը՝ մերժելով գործարարին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը: