Ավելի քան 20 տարի ընթացող բնակարային վեճը հաջողությամբ լուծվեց

14 Մարտ, 2022

«AM» իրավաբանական ընկերության փաստաբանների միջոցով ավելի քան 20 տարի տևողությամբ սեփականության իրավունքների վերաբերյալ վեճը լուծվեց:

Քաղաքացին դիմել էր «AM»  իրավաբանական ընկերություն ու հայտնել, որ իր հարազատներն իր դեմ ներկայացրել են դատական հայց՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի բաժիններն առանձնացնելու, առանձնացնելու անհնարինության դեպքում հարկադիր կարգով հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու, ստացված գումարը սեփականատերերի միջև բաշխելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:

Խնդիրն այն էր, որ տարիներ շարունակ բնակվելով իրենց հայրական տանը՝ կողմերն իրենց ծնողների մահվանից հետո չէին ձևակերպել ժառանգություն: Ծնվել էին երեխաներ, որոնց իրավունքները բնակարանի նկատմամբ նույնպես որևէ գրանցում չէին ստացել: Դրա հետևանքով տարիների ընթացքում կողմերի միջև հարաբերությունները վատթարացել էին, և ընտանեկան վեճը վերածվել էր իրավական վեճի: Արդյունքում «AM»  իրավաբանական ընկերության վստահորդը  կանգնել էր իր հայրական բնակարանը կորցնելու վտանգի առաջ:

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Հայկ Բարսեղյանը ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի գլխավորությամբ ստանձնեցին վստահորդի իրավունքների պաշտպանությունը՝ կազմելով համապատասխան հակընդդեմ հայցադիմում: Դրա հետ մեկտեղ փաստաբանների ջանքերով սկսվեց կողմերի հետ բանակցությունների վարման գործընթացը: Դատական քննության փուլերում բարդ ու բազմաքայլ, ամուր նյարդեր պահանջող բանակցություններն արդյունք տվեցին, և բոլոր կողմերի համար ընդունելի հաշտության համաձայնությունը ի վերջո ստորագրվեց ու ներկայացվեց դատարան:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Սիմա Իսկանդարյանի նախագահությամբ, հաստատեց ներկայացված հաշտությունը, ու ավելի քան 20 տարի ընթացող վեճը հաջողությամբ լուծվեց:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ