«AM» իրավաբանական ընկերությունը հյուրընկալեց ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին`վերջիններիս հնարավորություն ընձեռելով համադրել տեսական գիտելիքները գործնական իրականության հետ:
Ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանն ապագա իրավաբաններին ներկայացրեց ընկերության գործունեությունը, մատուցվող ծառայությունները և աշխատաշուկայում որդեգրած քաղաքականությունը:
Կրթահամալիրի ուսանողները հետաքրքրվեցին փաստաբանի մասնագիտության առավելություններին և մարտահրավերներին առնչվող խնդիրներով: Ի պատասխան ուսանողների հարցերի՝ Հունանյանը խոսեց փաստաբանական գործունեության տեսակների, աշխատանքային պրակտիկայում հանդիպող խոչընդոտների և հաջողակ փաստաբան դառնալու համար անհրաժեշտ անձնական որակների մասին:
Փաստաբան Հունանյանն ապագա իրավաբանների խնդրանքով պատմեց իր աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում տարած ամենատպավորիչ հաղթանակի և գործում հաջողելու համար ներդրած մասնագիտական կարողությունների մասին։
Ամփոփելով հանդիպումը` Հունանյանը ներկայացրեց հետագայում «АМ» ընկերությունում աշխատանքի ընդունվելու կամ պրակտիկա անցնելու հնարավորություններն ու ընթացակարգերը: