Դեռևս 2019թ.-ի օգոստոսին Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում մի քանի հրապարակում էր արել՝ արատավորելով ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայում ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը: Վերջինս դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայցելով իրավական աջակցություն:
Ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը հայց էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան, որն ընդունվել էր վարույթ:
Չնայած Մարինա Խաչատրյանի` հայցի դեմ առարկություններին` 2022 թվականի մայիսի 18-ին կայացված վճռով Դատարանը պարտավորեցրել է տիկին Խաչատրյանին ներողություն խնդրել ԱԺ պատգամավորից և, որպես փոխահատուցում, վճարել 100,000 դրամ: