2020 թվականի ապրիլի 10-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի պետի լիազորությունները ժամանակավորապես դադարացնելու մասին որոշում էր կայացրել:
2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2021 թվականի փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացին զրկվել էր աշխատավարձ ստանալու իրավունքից:
«AM»-ի փաստաբանների ջանքերի շնորհիվ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել քաղաքացու իրավունքների խախտումը:
Քաղաքացուն պատճառած վնասը հատուցելու պահանջով հայց էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
«AM»-ի փաստաբան Կարո Խաչմանյանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, ներկայացրել էր համապատասխան ապացույցներ, ինչի արդյունքում 2022 թվականի մայիսի 4-ին դատարանը «AM»-ի փաստաբանի կողմից ներկայացված հայցը բավարարել է և վճռել՝ հօգուտ քաղաքացու Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 1.454.129 ՀՀ դրամ, որպես բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև 130.000 ՀՀ դրամ՝ դատական ծախսի գումար: