«AM»-ի փաստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսվարող սուբյեկտը տուգանք չի վճարի

1 Սեպտեմբեր, 2022

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տնտեսվարող ընկերությունում իրականացված զննման արդյունքում պարզվել և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել, ըստ որի տնտեսվարող սուբյեկտը խախտել էր «Կերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։ 

Արձանագրության համաձայն ընկերությունը չուներ իր կողմից կերի արտադրության տեխնոլոգիական հրահանգ և բաղադրագիր, իսկ արտադրությունը, տեխնոլոգիական գործելակարգը, գործընթացը չէին իրականացվում դրանց համապատասխան:

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տնտեսվարող իրավաբանական անձի տնօրենի նկատմամբ կազմվել էր վարչական իրավախախտման մասին վարչական ակտ, և տնտեսվարող սուբյեկտը տուգանվել էր:

«AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Հայկ Բարսեղյանը, Անուշ Կիրակոսյանը և նույն ընկերության իրավաբան Անի Նիկողոսյանը ստանձնել էին տնտեսվարող սուբյեկտի իրավունքների պաշտպանությունը, կազմել էին համապատասխան բողոքներ վերադաս վարչական մարմնին։

Վարչական լսման ժամանակ ներկայացվել էին բոլոր իրավական ու փաստական հանգամանքները, որոնք հստակորեն հիմնավորում էին, որ սահմանված վարչական պատասխանատվությունը կիրառվել է օրենքի խախտմամբ։ Սակայն վարչական մարմինը չի ընդունել ներկայացված պնդումները և որոշումը թողել է անփոփոխ։

«AM»-ի իրավաբանները վիճարկման հայցով դատարանին խնդրել էին անվավեր ճանաչել վարչական մարմնի կողմից կայացված ակտը:

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ կայացավ ներկայացված հայցադիմումի լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննությունը, որի արդյունքում դատարանը ամբողջությամբ բավարարեց «AM»-ի կողմից ներկայացված հայցադիմումը, և անվավեր ճանաչվեց ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կայացրած ակտը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ