Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն ավարտված է

24 Ապրիլ, 2013www.armnewstv.am

Օսմանյան կայսրություն, Ֆաշիստական Գերմանիա, Հարավսլավիա, Կամբոջա և Ռուանդա: Աշխարհի այս կետերում մարդկությունն ապրել է ողբերգության ծանրագույն տեսակը, որը հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1943 թվականին անվանեց «գենոցիդ»: ՄԱԿ-ը 1946 թվականին ցեղասպանությունը ճանաչեց միջազգային հանցագործություն և երկու տարի անց կնքեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիան: Թուրքական կողմը հաճախ շահարկում է այն փաստը, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառվել է և ՄԱԿ-ի դրան վերաբերող կոնվենցիան կնքվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո միայն: Ինչպես նրանք են պնդում` չկա օրենք, չկա հանցագործություն: Սակայն 1968 թվականին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին կնքված ևս մի կոնվենցիա ապացուցում է հակառակը: 

 

Արմեն Մարուքյանը կարծիքով` Հայոց ցեղասպանությունն ապացուցված փաստ է, որը չի դատապարտվել: Հատուցման և պահանջատիրության հարցի կարևորությունը շեշտում է նաև պատմաբան Աշոտ Մելքոնյանը: Առաջարկում է միջազգային իրավունքը համալրել ևս մեկ` «պատրիոցիդ» կամ «հայրենազրկում» տերմինով:

 

Պատմաբան Արա Պապյանը համոզված է, որ Ցեղասպանության ճանաչումը դեռևս հաղթանակ չէ, հատուցման մասին խոսելու հիմքեր չի ստեղծում: 

 

Պետք է դիմել ՄԱԿ-ի արդարադատության դատարան` առաջարկը իրավաբան Վանիկ Մարգարյանինն է: Ըստ նրա` դատարան դիմելու համար Թուրքիայի համաձայնությունն այստեղ էական է, բայց ոչ պարտադիր: Չնայած պատմաբանները և իրավաբանները ցեղասպանության հատուցումը դիտարկում են տարբեր կերպ, սակայն համաձայնվում են այն հարցում , որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն ավարտված է:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ