Քաղաքացու մահից հետո ժառանգության պատկանելիության վերաբերյալ վեճ էր առաջացել հանգուցյալի մոր, դստեր ու նախկին կնոջ միջև: Ժառանգատուն «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի անհատական պահատուփում պահված հուշադրամներ, մեդալներ, շքանշան, ոսկյա սալիկներ և թանկարժեք այլ ոսկյա զարդեր ուներ, որոնց մասով ժառանգական գործը վարող նոտարի կողմից իրականացվել էր գույքագրում: Գույքագրված ապրանքներն ի պահ էին հանձնվել բանկի մասնաճյուղի դրամապահոց:
Հանգուցյալի մայրը, չցանկանալով ընդունել, որ գույքագրված արժեքները համատեղ սեփականության իրավունքով պատկանում է նաև հարսին, դիմել էր դատարան՝ ներկայացնելով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի վերաբերյալ հայցադիմում: Հայցը հարուցվել էր թոռան և որդու նախկին կնոջ դեմ:
Հայցվորի պնդմամբ պահատուփում առկա գույքը պատկանել է իր մյուս որդուն, ում ժառանգն էր ինքը, և գույքը պետք է ամբողջապես փոխանցվեր իրեն:
Վստահորդների շահերի պաշտպանությունը ստանձնել էին «AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Լևոն Սահակյանն ու Պայծառ Քոչարյանը:
Պատասխանողների շահերն արդյունավետ պաշտպանելու արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի կողմից մերժվեց հայցադիմումը: Վճռի դեմ մյուս կողմը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որը նույնպես մերժվեց: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից էլ մերժվեց վճռաբեկ բողոքի վարույթի ընդունումը:
Արդյունքում հանգուցյալի դուստրը կստանա հոր ժառանգական զանգվածում առկա գույքը, իսկ նախկին կինը, որպես համասեփականատեր, կստանա համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքի իրեն հասանելիք բաժինը: