Ըստ ֆեյսբուքյան պրոֆիլի` «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը դեռևս 2021 թվականին սոցիալական էջի երեք հրապարակումներում վիրավորական արտահայտություններ էր գրել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի հասցեին:
Իրավական աջակցություն ստանալու համար փոխնախարարը դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը:
Ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը ներողություն խնդրելու և դրամական փոխհատուցման պահանջով դիմել էր դատարան:
2022 թվականի նոյեմբերի 25-ին կայացրած վճռով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «AM»-ի փաստաբանի պահանջը` պարտավորեցնելով Մարինա Խաչատրյանին ներողություն խնդրել Լենա Նանուշյանից, ինչպես նաև փոխնախարարին վճարել 1 միլիոն ՀՀ դրամ: