Հայաստանից տևական ժամանակ բացակայելու և հարազատների մոտ նրա գտնվելու վայրի մասին լուր չունենալու հիմքով դեռևս 2012թ.-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը ՀՀ քաղաքացուն մահացած էր ճանաչել:
Այդ ամենից անտեղյակ քաղաքացին 2022 թվականին վերադառնում է Հայաստան և նոր անձնագիր ստանալու համար դիմում է անձնագրային և վիզաների վարչություն, որտեղից էլ տեղեկանում է, որ ըստ պետական մարմինների համակարգի, համարվում է մահացած, և նրան չեն կարող նոր անձնագիր տրամադրել:
Հարցին լուծում տալու համար քաղաքացին դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն: Քաղաքացուն մահացած ճանաչելու մասին վճիռն անվավեր համարելու խնդրանքով ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը 2022 թվականի օգոստոսին դիմում էր ներկայացրել Երևանի դատարան:
Շուրջ 3 ամիս տևած քննության արդյունքում դատարանը բավարարել է փաստաբանի դիմումը և կայացրել վճիռ, որի հիման վրա ՔԿԱԳ գործակալությունը վերացրել է քաղաքացու մահվան վերաբերյալ ակտային գրանցումը:
«AM» իրավաբանական ընկերության փորձառու փաստաբանի աշխատանքի շնորհիվ քաղաքացին կարող է ստանալ ՀՀ նոր անձնագիր: