Զավեն Գրիգորյանի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Լևոն Սահակյանը գործի վերաբերյալ նոր մանրամասներ է հայտնել

23 Փետրվար, 2023

«Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված զինվորականների նկատմամբ սուտ մատնության (զուգորդված առանձնապես ծանր հանցագործության մեջ անձին մեղադրելով) հատկանիշներով  քրեական հետապնդում կիրականացվի»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասել է Զավեն Գրիգորյանի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Լևոն Սահակյանը։ 

Ըստ պաշտպանի այդ ամիսների ընթացքում և դրանից հետո մինչ օրս իրենք պնդում են, որ Զավեն Գրիգորյանը դարձել է սուտ մատնության զոհ և նա դեպքի վայրում պարզապես չի եղել։

Ու չնայած Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, բայց այդ որոշմամբ նաև քննիչը եկավ եզրահանգման, որ հիմքեր չկան քրեական հետապնում իրականացնելու Լևոն Հարությունյանի, Մխիթար Մելքոնյանի և Մարիամ Հունանյանի նկատմամբ, ովքեր սույն գործով ցուցմունքներ էին տվել Զավեն Գրիգորյանի դեմ և նշել, որ տեսել են Զավեն Գրիգորյանին Արա Մխիթարյանին հարվածելիս։ 
Փաստաբանի փոխանցմամբ որոշումն այդ մասով իրենք բողոքարկել են, ինչն առաջին ատյանի դատարանը բավարարել է, որից հետո նշված որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան՝ դատախազի կողմից։ Վերաքննիչ դատարանը որոշումը թողել է անփոփոխ, այնուհետև գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան, որը մերժել է դատախազի բողոքը վարույթ ընդունել։

Առավել մանրամասն` տեսանյութում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ