«AM»-ի փաստաբանի արդյունավետ պաշտպանության արդյունքում վստահորդ ընկերությունը հետ կստանա ավելի քան 16 մլն դրամ չվճարված վարձավճարը

17 Մարտ, 2023

Հայցվոր ընկերությունը շափյուղայի բյուրեղների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերության հետ կնքել էր անշարժ գույքի ենթավարձակալության պայմանագիր, որի համար հիմք էր հանդիսացել հայցվոր ընկերության կողմից կնքված վարձակալության պայմանագիրը:

Ենթավարձակալի կողմից 2018 թվականի ապրիլից վարձավճարները կատարվել էին կետանցով, իսկ որոշ մասն ընդհանրապես չէր կատարվել, որի արդյունքում հայցվոր ընկերությանը չէր վճարվել 15.491.588 դրամի չափով վարձավճար:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կադաստրի կոմիտեում դադարեցվել էր պատասխանող ընկերության գրանցված ենթավարձակալության իրավունքը, վերջինս չէր վերադարձրել հայցվոր ընկերությանը պատկանող գույքը և, խախտելով պայմանագրային պարտավորությունները, շարունակել էր գույքն օգտագործել որպես պահեստ՝ թողնելով այնտեղ իր տեխնիկական միջոցները:

Հայցվոր ընկերության շահերի պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Կարո Խաչմանյանը:

Դատական գործի շրջանակներում պատասխանող ընկերության կողմից ներկայացվել էր հակընդդեմ հայց, որով վերջինս խնդրել էր ենթավարձակալության պայմանագիրը անվավեր ճանաչել:

Հայցվոր ընկերության շահերն արդյունավետ պաշտպանելու արդյունքում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը բավարարեց ներկայացված հայցադիմումը և վճռեց պատասխանող ընկերությունից հօգուտ հայցվոր ընկերության բռնագանձել 15,491,588 դրամ՝ որպես չվճարված վարձավճարի գումար, իսկ հակընդդեմ հայցը մերժվեց:

Վճռի դեմ պատասխանող ընկերությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որը սակայն, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մերժվեց:

Արդյունքում մեր վստահորդ ընկերությունը հետ ստացավ գույքն ազատ վիճակում, իսկ պատասխանող ընկերությունը պարտավորվեց հայցվոր ընկերությանը վճարել 15,491,588 դրամ՝ որպես չվճարված վարձավճարի գումար:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ