«AM»-ի փաստաբանների աշխատանքի շնորհիվ կառուցապատողը խուսափեց սնանկությունից

22 Մայիս, 2023

Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառուցապատողներից մեկի դեմ հարկադրված սնանկության դիմում էր ներկայացվել, որի հետևանքով վտանգվել էր վերջինիս գործունեությունը։ Հարցին լուծում տալու համար գործարարը դիմել էր «АМ» իրավաբանական ընկերություն:

«AM»-ի բաժնետեր Վանիկ Մարգարյանը և փաստաբան Հայկ Բարսեղյանը, ուսումնասիրելով հարկադրված սնանկության դիմումի փաթեթը, մշակեցին իրավաբանական գործողությունների ճանապարհային քարտեզը։

Հարկավոր էր կարճ ժամանակահատվածում կազմել առարկություն ու հիմնավորել սնանկության հատկանիշների վիճելիության հանգամանքը, քանի որ կնքված գործարքի համար առկա չէր կողմերից մեկի կնոջ համաձայնությունը:

Դատական նիստի ընթացքում ներկայացվել են հարկադրված սնանկության վերաբերյալ առարկությունները: Լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու և մյուս կողմի հետ հնարավոր բանակցություններ վարելու համար դատական նիստը հետաձգվել էր:

«AM»-ի փաստաբանների վարած բանակցությունների արդյունքում կողմերը հաշտվեցին: Կառուցապատողը պարտավորվեց մարել միայն պարտքի մայր գումարը՝ առանց պահանջատիրոջ կողմից ներկայացված որևէ լրացուցիչ տոկոսների, վնասների կամ ծախսերի:

Արդյունքում սնանկության վարույթը կարճվեց, իսկ կառուցապատողի բազմաթիվ գնորդներ խուսափեցին իրենց բնակարանները ստանալու հետ կապված հնարավոր խոչընդոտներից ու վտանգներից:

 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ