Քաղաքացին տարիներ շարունակ օգտագործել էր Դիլիջան համայնքին պատկանող հողատարածքը և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունք ստանալու հարցի վերաբերյալ դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն:
Նախքան դատարան դիմելը «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լարիսա Հայրապետյանը բարենպաստ վարչական ակտ կայացնելու խնդրանքով քաղաքացու անունից դիմում էր ներկայացրել Դիլիջանի համայնքապետարան, որը մերժվել էր։
Փաստաբանը հայց էր ներկայացրել ընդդեմ Դիլիջանի համայնքի ղեկավարի`դատարանին խնդրելով վերջինիս պարտավորեցնել քաղաքացու կողմից օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչել նրա ձեռքբերման վաղեմության իրավունքը։
Վարչական դատարանը հիմնավոր է համարել «AM» իրավաբանական ընկերության փաստաբանի ներկայացրած` ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ձեռքբերման վաղեմության իրավունք տրամադրելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները:
Բավարարելով ներկայացված հայցը՝ դատարանը պարտավորեցրել է Դիլիջան համայնքի ղեկավարին բարենպաստ վարչական ակտ կայացնել և հողամասի նկատմամբ ճանաչել «AM»-ի վստահորդի ձեռքբերման վաղեմության իրավունքը։