Վճարել զրպարտության համար. Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի: «AM»-ի հերթական հաջողությունը

28 Մարտ, 2024

«AM»-ի բաժնետեր, փաստաբան Վարդան Հարությունյանը դիմել է դատարան՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շահերն ընդդեմ Էդգար Ղազարյանի ներկայացնելու համար:  

Էդգար Ղազարյանը (Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան) իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որը պարունակում է Ալեն Սիմոնյանի վերաբերյալ զրպարտչականբնույթ կրող փաստացի տվյալներ

«AM» իրավաբանական ընկերության փաստաբանը ներկայացված հայցադիմումով դատարանից խնդրել է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին հրապարակայնորեն հերքել Ալեն Սիմոնյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը և փոխհատուցել զրպարտության համար:

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 15.03.2024 թվականին հրապարակված վճռով մասնակի բավարարել է մեր կողմից ներկայացված հայցը։ Մասնավորապես, դատարանը վճռել է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին հրապարակայնորեն հերքել այն իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, Էդգար Ղազարյանից բռնագանձել 500000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում և մասնակի փոխհատուցել այլ ծախսեր:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ