Ավելի քան 140 մլն դրամ վերադարձվեց «AM»-ի վստահորդին

16 Մայիս, 2024

«AM» իրավաբանական ընկերություն էր դիմել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ընկերություն, որի գործընկերներից մեկը վերջինիս հանդեպ ուներ ավելի քան 140.000.000 ՀՀ դրամի պարտավորություն, սակայն այն արտադատական կարգով որևէ կերպ չէր մարվում։ 

Ստանձնելով պատասխանատու ու կարևոր գործի պաշտպանությունը` «AM»-ի փաստաբանները սնանկության դիմում ներկայացրեցին ՀՀ սնանկության դատարան` հիմնավորելով պարտապանին սնանկ ճանաչելու հատկանիշների առկայությունը։ 

Դատարանը սնանկ էր ճանաչել պարտապանին, բայց դատարանի որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ։  Չնայած ներկայացված բողոքարկումներին` «AM»-ի փորձառու փաստաբաններ Վանիկ Մարգարյանն ու Հայկ Բարսեղյանը հաջողեցին` հիմնավորելով դատական ակտի օրինական լինելը:

Համապատասխան ընթացակարգերից հետո գործնականում սկսվեց սնանկության վարույթը, որի շրջանակներում փաստաբաններն ապահովեցին վստահորդի իրավունքների պաշտպանությունն ու իրավական սպասարկումը։ 

Արդյունքում սնանկության վարույթի ընթացքում փաստաբանների ակտիվ աշխատանքի շնորհիվ «AM»-ի վստահորդին վերադարձվեց ավելի քան 140.000.000 ՀՀ դրամի պարտավորությունը։

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ