Հուլիսի 5-ին AM իրավաբանական ընկերության ներկայացուցիչները մասնակցեցին Երևանում բիզնես հեծանվավազքի, որը իր շուրջ էր համախմբել Հայաստանի Հանրապետության տարբեր բիզնես կազմակերպությունների, դիվանագիտական և պետական հաստատությունների ներկայացուցիչների: ՀՀ Սահմանադրության օրվան նվրիրված հեծանվավազքը սկսեց Մատենադարանի շենքի մոտ և, անցնելով Մաշտոցի պողոտայով, ավարտվեց Հանրապետության հրապարակում: Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ AM իրավաբանական ընկերությունը բարձր է գնահատում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ ելնելով դրանց նպատակից, որն է հեծանվավարության, վազքի, լողի և այլնի միջոցով խրախուսել և խթանել առողջ ապրելակերպը: Ավելին, դրանք նաև ուղղված են համայնքային զարգամցմանը և տարբեր տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարցերի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը: Այդ իսկ պատճառով, նմանտիպ միջոցառումների միջոցով AM իրավաբանական ընկերությունը ևս մեկ անգամ, հիմնվելով իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վրա, ունի հնարավորություն խրախուսել հանրությանը առողջ ապրելակերպ: